Ընտրական հանձնաժողովներում նշանակված 15 հազար 976 անդամներից 141-ը չի ներկայացել աշխատանքներին
ՀասարակությունՀայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում առավոտյան 08:00-ին բացվել են 1989 ընտրական տեղամասեր, քվերակությունն ընթանում է բնականոն ձևով:Այս մասին 09:00-ին կայացած հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նրա խոսքով` հանրաքվեի անցկացման համար ձևավորվել է 1997 ընտրական տեղամաս և նույնքան տեղամասային հանձնաժողովներ: «Ընտրատեղամասերից 8-ը տեղակայված են քրեակատարողական հիմնարկներում, որոնցից մեկը կբացվի 11:00-ին, մյուսները` 17:00-ին»,-ասաց Տիգրան Մուկուչյանը:
ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահի հաղորդմամբ` ընտրական հանձնաժողովներում նշանակված են եղել 15 հազար 976 հանձնաժողովի անդամներ, որոնցից 141-ը չի ներկայացել աշխատանքներին: Նրանց փոխարեն սահմանված կարգով համապատասխան ընտրատարածքների հանձնաժողովների նախագահների կողմից կատարվել են նշանակումներ: «Առավոտյան տեղամասային հանձնաժողովների առաջին նիստերը գումարելիս և տեղամասերի բացման պահին տեղամասերի 85-90 տոկոսում ներկա են գտնվել դիտորդներ, վստահված անձինք ու զանգվածային լրատվության միջոցներ: Այսինքն` լիարժեք քանակով ապահո վված է տվյալ գործընթացի հրապարակայնությունը»,-
Դեկտեմբերի 5-ի դրությամբ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվն է` 2 միլիոն 550 հազար 323:
Դիտորդական առաքելություն կիրականացնի 18 տեղական և 6 միջազգային կազմակերպություն: Հանրաքվեի ընթացքին կհետևեն 3006 տեղական և 123 միջազգային դիտորդներ: Քվեարկությունը կավարտվի 20:00-ին: