Երևան-Մեղրի ավտոճանապարհին ձյան մեջ արգելափակվել են 3 մեքենաներ
ՀասարակությունՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 6-ին` ժամը 02.25-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 166-րդ կմ-ին ձյան և մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՀՀ տարածքային կառավարմ ան եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա: