Վայքի տարածաշրջանում ուժեղ քամի է
ՀասարակությունՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, Եղեգնաձորի, Վայքի, Գորիսի, Գավառի, Մարտունու, Վարդենյաց լեռնանցքի (Մարտունու կողմից), Վարդենիսի, Աբովյանի, Դիլիջանի ոլորանների, Սպիտակի լեռնանցքի և Արթիկի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Վայքի տարածաշրջանում ուժեղ քամի է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: