Ամանորյա համեղ խորտիկ. պատրաստում ենք մսով շերտավոր ռուլետ
LifestyleԲաղադրիչներ
- միս տավարի (աղացած) – 500գր
- պանիր քերած – 100գր
- պանիր մոցարելլա – 100գր
- բեկոն – 200գր
- սունկ շամպինիոն – 250-300գր
- սոխ – 1-2 հատ
- լոլիկ – 2 հատ
- պաքսիմատ – 3-4ճ/գդ
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
- կանաչի – ըստ ճաշակի (չորացրած)
- ձիթայուղ
Պատրաստման եղանակ
- Կտրատում ենք սոխն ու սունկը և տապակում ձիթայուղի մեջ:

- Առանձին ամանի մեջ խառնում ենք աղացած միսը, պաքսիմատը, քերած պանիրը, աղը, սև պղպեղն ու չորացրած կանաչին:

- Կտրատում ենք խորանարդիկներով լոլիկն ու մոցարելլան:

- Պերգամենտային թղթով պատած ձևամանի մեջ շարում ենք բեկոնը այնպես, որ ծայրերը կախվեն ձևամանի մեջից:

- Բաժանում ենք միսը երեք մասի:
Դնում ենք մսի առաջին մասը ձևամանի մեջ ու հարթեցնում՝ ձեռքով մի փոքր սեղմելով:
- Ապա վրա լցնում ենք կտրատված լոլիկն ու մոցարելան ու ծածկում մսի երկրորդ շերտով:
Վրան լցնում ենք տապակած սունկը և ծածկում մսի երրորդ շերտով:
- Ծածկում ենք ռուլետը բեկոնի կախված ծայրերով, փակում ենք ֆոլգայով և դնում ջեռոցի մեջ 1 ժամով 200 աստիճանում (եփելու ժամանակ առաջացած հյութը անհրաժեշտ է թափել):

- Մեկ ժամ անց հանում ենք ֆոլգան ռուլետի վրայից ու կրկին տեղափոխում ենք ջեռոց մինչև կարմրավուն երանգի ստացումը:
Պատրաստի ռուլետը հանում ենք ջեռոցից, կտրատում և անցնում համտեսելուն:
Եթե ցանկանում եք ունենալ հետաքրքիր ամանորյա սեղան , ապա պատրաստեք այս հրաշալի շերտավոր ռուլետը: Այն կարելի է մատուցել տաք վիճակում որևէ խավարտի հետ:
Ի դեպ, այս ռուլետի միջուկը կարող եք փոփոխել ըստ Ձեր նախասիրությունների