Թոփ 5՝ Facebook-ին փոխարինողներ
Lifestyle1in.am-ը գրում է.
«Կյանքն այն է, ինչն անցնում է, երբ մենք զբաղված ենք մեր սմարթֆոններով»: Այսպիսին է ժամանակակից կյանքի լավագույն բնութագրիչը: Dom.goodhause.com-ը ներկայացնում է հինգ խորհուրդ, որոնց հետևելով կսկսեք ապրել իրական կյանքով:
1. Գիրք
.png)
Ձեր օրը սկսեք ոչ թե Facebook-ում հաղորդագրություններ աչքի անցկացնելով, այլ մի քանի էջ գիրք կարդալով:
2. Մարզանք
.png)
Առավոտյան արթնանալուց անմիջապես հետո հեռախոսին կամ համակարգչին մոտենալուց առաջ մի քանի րոպե տրամադրեք մարզանք անելուն:
3. Ճանապարհ
.png)
Ճանապարհորդությունը ամեն ինչ բուժում է: Պետք է մեքենայով ճամփորդել և պարզապես վայելել իրական տեսարանները:
4. Ընկեր/ուհի
.png)
Դուք հավանաբար ունեք մտերիմ ընկեր/ուհի: Զանգահարեք նրան, միասին ինչ-որ տեղ գնացեք և պարզապես զրուցեք «դեսից-դենից»:
5. Փողոց
.png)
Հենց որ ազատ ժամանակ եք ունենում, դուրս եկեք փողոց և պարզապես քայլեք՝ ուշադիր զննելով մարդկանց կամ շենքերը, որոնք դուք առաջ չէիք նկատել, որովհետև ամբողջ օրը Facebook-ում եք անցկացրել: