ՀՀ Նախագահն ու առաջին տիկինը մասնակցեցին Սահմանադրական փոփոխությունների քվեարկությանը
ՀասարակությունԵրևանի Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում տեղակայված թիվ 9/11 ընտրատեղամասում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությանը մասնակցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ: Նախագահը հրաժարվեց պատասանել լրագրողների հարցերին` նշելով, որ բոլոր հարցերը պատասխան կստանան քվեարկության ավարտից հետո:
Հայաստանում դեկտեմբերի 6-ին՝ 08:00-ին, բացվել են Սահմանադրական փոփոխությունների քվեարկության 41 ընտրատարածքների 1989 տեղամասերը: Դեկտեմբերի 5-ի դրությամբ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվն է` 2 միլիոն 550 հազար 323: Դիտորդական առաքելություն կիրականացնի 18 տեղական և 6 միջազգային կազմակերպություն: Հանրաքվեի ընթացքին կհետևեն 3006 տեղական և 123 միջազգային դիտորդներ: