Րաֆֆի Հովհաննիսյանը քվեաթերթիկն ու ծրարը քվեատուփի մեջ գցեց պատռելուց հետո
Հասարակություն«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրատեղամասում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությանը մասնակցեց Երևանի Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում տեղակայված թիվ 9/11 ընտրատեղամասում: Նա քվեաթերթիկն ու ծրարը քվեատուփի մեջ գցեց պատռելուց հետո` ասելով. «Հանուն Հայաստանի Հանրապետության»:
Հայաստանում դեկտեմբերի 6-ին՝ 08:00-ին, բացվել են Սահմանադրական փոփոխությունների քվեարկության 41 ընտրատարածքների 1989 տեղամասերը: Դեկտեմբերի 5-ի դրությամբ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվն է` 2 միլիոն 550 հազար 323: Դիտորդական առաքելություն կիրականացնի 18 տեղական և 6 միջազգային կազմակերպություն: Հանրաքվեի ընթացքին կհետևեն 3006 տեղական և 123 միջազգային դիտորդներ: