ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը քվեարկել է հանուն երկրի բարելավման
ՀասարակությունՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությանը մասնակցեց Երեւանի Պ.Յավորովի անվան համար 131 հիմնական դպրոցում տեղակայված 6/1 ընտրատեղամասում: ԱԺ նախագահը նշեց, որ քվեարկել է հանուն սկզբունքերի ու պետության բարելավման:
«Սահմանադրությունը հնարավորություն է տալիսհասնելու նոր արդյունքների, իսկ դրանց հասնելու համարմենք պետք է աշխատենք ժողովրդի հետ համատեղ: Քվեարկությունից հետո, ինչպիսին էլ լինեն արդյունքները,ժողովրդի վճիռը պետք է տոնել»,- ասաց Սահակյանը:
ԱԺ նախագահը նշեց, որ իր ստացած տեղեկություններով` ընտրատարածքներում դեռևս խախտումներ չեն գրանցվել, իսկ ընտրողների ակտիվությունը դրական է:
Հայաստանում դեկտեմբերի 6-ին՝ 08:00-ին, բացվել են Սահմանադրական փոփոխությունների քվեարկության 41 ընտրատարածքների 1989 տեղամասերը: Դեկտեմբերի 5-ի դրությամբ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվն է` 2 միլիոն 550 հազար 323: Դիտորդական առաքելություն կիրականացնի 18 տեղական և 6 միջազգային կազմակերպություն: Հանրաքվեի ընթացքին կհետևեն 3006 տեղական և 123 միջազգային դիտորդներ: