Պլաստիկե շշերի ջուրը գլխացավի պատճառ կարող է դառնալ
Lifestyle1in.am-ը գրում է.
Գիտնականները շարունակում են բիսֆենոլ A-ի ուսումնասիրությունը, որպեսզի պարզեն օրգանիզմի վրա պլաստիկե տարաների վնասակար ազդեցությունը՝ գրում է toneto.net-ը: Կրծողների վրա փորձեր կատարելուց հետո նրանք բացահայտել են, որ պլաստիկը ունակ է միգրեն առաջացնելու: Բիսֆենոլ A-ն կարող է նաև ճարպակալման, անպտղության և սրտային հիվանդությունների պատճառ դառնալ:
Այսպիսով, գիտնականները գլխացավով տառապող մարդկանց խորհուրդ են տալիս խուսափել պլաստիկի հետ շփումից: Փորձագետները պարզել են, որ մարդու կյանքում պլաստիկե տարաների բացակայությունը 66%-ով նվազեցնում է բիսֆենոլի մակարդակը: