Հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության փորձի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀասարակությունԶինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից հայ զինծառայողի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից :
2015թ. դեկտեմբերի 5-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում, հակառակորդի կողմից N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետի վրա ականանետից արձակված ականի պայթունի հետևանքով բեկորային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարազդատ Իշխանի Խաչատրյանը: Վերջինիս վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն: