ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՀասարակությունՀՀ տարածքում դեկտեմբերի 6-ի ժամը 15.00-ի դրությամբ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը, ինչպես նաև Սոթք-Քարվաճառ և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:
Երևան-Սևան, Տիգրանաշեն-Զանգակատուն, Վանաձոր-Ալավերդի, Հրազդան-Հանքավան ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ՃՇՇ-ի աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում: