Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
ՀասարակությունՀանրապետության տարածքում դեկտեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-8-ին կբարձրանա 2-4 աստիճանով: Քամին հյուսիսարևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ:
Երևանում դեկտեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 7-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +6 աստիճան, դեկտեմբերի 8-ին` +7, դեկտեմբերի 9-ին` +6, դեկտեմբերի 10-ին` +5, դեկտեմբերի 11-ին` +6 աստիճան: