Գինեսի գրքի ամենատարօրինակ ռեկորդակիրները
LifestyleԳինեսի ռեկորդների առաջին գիրքը հրատարակվել է 1955թ.-ին և միանգամից դասվել ամենաընթերցվող գրքերի շարքը: Այն այսօր հրատարակվում է 100-ից ավել երկրներում,-գրում է Orer.am-ը:
Կալիֆորնիաբնակ Սթիվ Սանսվիթը ռեկորդ է սահմանել «Աստղային պատերազմների» հերոսների ամենամեծ հավաքածուն ունենալու համար: Նրա հավաքածուի մասն են կազմում վերը նշված ֆիլմին վերաբերող շուրջ 300 հազար իրեր:

Գերմանուհի Ջուլիա Պլեշերը բարձր կրունկներով կարողացել է 100 մետր տարածությունը վազքով հատել ընդամենը 14.5 վայրկյանում, ինչի շնորհիվ գրանցվել է Գինեսի գրքում:

Կանանց շրջանում ամենաերկար մորուքը պատկանում է ամերիկուհի Վիվիան ՈՒիլերին: Կնոջ մորուքի երկարությունը հասնում է 25.5 սմ-ի:

Գինեսի ռեկորդակիր է դարձել նաև այծը: Վերջինս ռեկորդ է սահմանել սքեյթով մեծ տարածություն անցնելու համար: Այծի անցած տարածությունը կազմել է 36 մետր:

ՈՒրուգվայցի զույգը գրանցվել է Գինեսի գրքում` աշխարհում սեփական մարմինը ամենից շատ ձևափոխելու համար:Վիկտոր և Գաբրիելա ամուսիններն իրենց մարմինը ենթարկել են 77 տարաբնույթ ձևափոխությունների:

Ջեյմս Բրաունին է պատկանում աշխարհում փոշեծծիչների ամենամեծ հավաքածուն: Նրա հավաքածուի մեջ են մտնում 322 տարբեր մոդելների փոշեծծիչներ:

Գերմանական (Zollner Elektronik)-ը ռեկորդ է սահմանել որպես ամենամեծ քայլող ռոբոտ: Յուրօրինակ ռոբոտի երկարությունը կազմում է 15,7 մ., լայնությունը` 12,3մ., իսկ բարձրությունը` 8.2 մետր:

Անդրանիկ Ջալալյան