Որո՞նք են եղել ամենադժբախտ տարեթվերը ամուսնությունների համար
LifestyleShabat.am-ը գրում է.
Բրիտանացի գիտնականները պարզել են, թե որոնք են եղել ամենադժբախտ տարեթվերը ամուսնանալու համար: Այս մասին հայտնում է Cosmo.ru-ն:
Եթե հավատանք նրանց եզրահանգումներին, ապա այն զույգերը, որոնք ամուսնացել են 1986, 1988 և 1990թթ-ին, եթե դեռևս չեն ամուսնալուծվել, ապա շուտով կամուսնալուծվեն: Վիճակագրական տվյալների համաձայն՝ այս զույգերի ավելի քան 10%-ն արդեն բաժանվել է համատեղ կյանքի առաջին հինգ տարիների ընթացքում:
Փորձագետները նաև նկատել են, որ հարսնացուի միջին տարիքը մեծացել է: Եթե 80-ական թվականներին աղջիկներն ամուսնանում էին միջինը 23 տարեկանում, ապա 2011թ-ին՝ 30 տարեկանում: Փեսացուների տարիքը 25-ից հասել է 32-ի: