Աղետի գոտում 1988-ից հետո շինարարությունն իրականացվել է սեյսմակայուն նորմերին համապատասխան
ՀասարակությունՍպիտակի երկրաշարժից 27 տարի անց, քաղելով աղետի դասերը, փորձ է արվում վերացնել սխալները: 1988 թվականին տեղի ունեցածը ոչ միայն բնական աղետի, այլ նաև մարդկային գործոնի ու իրականցված անորակ շինարարության հետևանք է: Երկրաշարժից հետո աղետի գոտում կառուցված շենք-շինությունները կառուցվել են սեյսմակայուն նորմերին համապատասխան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Շիրակի մարզետարանի քա ղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը:
«Երկրաշարժից հետո իրականացվող շինարարությունն իրականացվում է սեյսմիկ բոլոր նորմերին համապատասխան: Շենքերի ամրության հարցում խնդիր չկա. այլ բան է ներքին կամ արտաքին հարդարման աշխատանքերը, որոնք որոշ օբյեկտներում կամ որոշ ծրագրերում տեղ են գտել»,-նշեց մարզի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուն՝ ավելացնելով, որ թեև նոր շինարարությունն իրականացվել է նորմերին համապատասխան, սակայն ասել, որ մարզի տարածքն ապահով է երկրաշարժի հետևանքներից, չի կարելի` մարզում և Գյումրիում առկա երրորդ և չորրորդ աստիճանի վթարայնության կառու յցների պատճառով: Գյումրիում կա երրորդ աստիճանի վթարայնության 88, իսկ մարզի տարածքում 115 բազմաբնակարան վթարային շենք: