Արդյոք վտանգավո՞ր է սննդի մեջ միջատի կամ մազի առկայությունը
LifestyleՍննդի մեջ միջատ կամ մազ գտնելն իսկապես սարսափելի երևույթ է, այն կարող է լինել վատագույն փորձություն, սակայն, պարզվում է, որ այն այդքան էլ վտանգավոր չէ։
Փորձագետներն ասում են, որ այս դեպքում չկա հիվանդությունների տարածման վտանգ։ Մազը բաղկացած է կերատին կոչվող սպիտակուցից և բակտերիան ու հիվանդությունը չեն կարող տարածվել նրա միջոցով։
Սննդի մեջ միջատ գտնելու դեպքում առողջության համար անհանգստանալու կարիք ևս չկա։ Դրանք վնասակար չեն, և անգամ եթե պատահաբար այն ուտեք, մի անհանգստացեք։ Զարմանալիորեն այն որպես սպիտակուց լավ ազդեցություն կարող է ունենալ, գրում է «Time For Natural Health Care» կայքը։