Ընտրատեղամասում լրագրողի տեսախցիկը կոտրելու դեպքի առթիվ կատարվում է քննություն
ՀասարակությունՈստիկանության Կենտրոնականի բաժնում դեկտեմբերի 6-ին` ժամը 14.30-ին, հաղորդում է ստացվել, որ Երևանի թիվ 114 դպրոցում գտնվող 10/20 ընտրատեղամասում «Ի լուր» կայքի լրագրող Ռաֆայել Ա.-ի տեսախցիկը կոտրել են, բռնություն գործադրել, քաշքշել, պատռել են հագուստը և խոչընդոտել մասնագիտական գործունեություն իրականացնելուն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խմբին Ռաֆայել Ա.-ն հաղորդում է տվել, որ վստահված անձ Դավիթ Ս.-ն դիտավորյալ հարվածել և կոտրել է իրեն պատկանող տեսախցիկը: Դավիթ Ս.-ն հերքել է տեսախցիկը կոտրելու հանգամանքը: Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: Կատարվում է քննություն: