Երևան, 16.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Քաղբանտարկյալների գործերով մի առանձնահատկություն էլ կա, որը շատ քիչ է քննարկվում. Աբրահամյան Եղանակը Հայաստանում Եթե Արգենտինան իրավունք ունի պահպանելու Մալվինասի վերաբերյալ իր սահմանադրական դիրքորոշումը, ապա ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի ԼՂ-ի մասով նույն իրավունքից. Օսկանյան Հայաստանում այս պահին չկա քաղաքականություն, այն փոխարինվել է բռնnւթյամբ, և սա Փաշինյանի ընտրությունն է, սակայն քաղաքական անտագոնիզմը քայքայում է հենց պետությունը. Աշոտյան Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ Խմիչք՝ տորֆային ճահիճների ջրով ու տորֆը բովելու միջոցով. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 հուլիսի). Ատոմային ռումբի առաջին հաջողված փորձարկումը. «Փաստ» Կշարունակվե՞ն «ռեյդերը» Հարավկովկասյան երկաթուղու վրա. «Փաստ» Նրանք ձգտում են վերահսկողություն հաստատել Հայաստանի նկատմամբ. «Փաստ» Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ»


Լիլու. «Ոչ ոք չէր պատկերացնում, որ ժողովրդական երգ կկատարեմ»

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Երգչուհի Լիլուն օրեր առաջ է վերադարձել իր երկարաժամկետ շրջագայությունից և, ինչպես խոստովանեց BlogNews.am-ի հետ զրույցում, բավականին հոգնել է, բայց մեծ բավականություն է ստացել:
«Որքանով տեղյակ եմ, հայկական իրականության մեջ այդպիսի մեծ համերգային շրջագայություն երբևէ չէր եղել, որ 50 օրում 42 համերգներ լինեն, դա պարզապես աննախադեպ էր, և իմ հոգնածությունն անտանելի էր,- պատմեց Լիլուն,- չեմ կարծում, որ իմ կյանքում էլի կլինի նման շրջագայություն, մեկ-մեկ երբ մտածում եմ, հասկանում եմ, որ իմ բոլոր տարիների աշխատանքի արդյունքը և գնահատականն էր այն, որ այդքան լավ ու ջերմ ընդունեցին ինձ»:
Երգչուհին շրջագայության մեկնել էր Աիդա Սարգսյանի, Արաբո Իսպիրյանի և Ներսիկ Իսպիրյանի հետ։ Վերջինիս մասին խոսելով` Լիլուն ասաց. «Մեծ պատիվ է ելույթ ունենալ նման լավ անձնավորության և մեծ վարպետի հետ, որովհետև նրա երգերը և ստեղծագործություններն իրական արժեքներ են, որովհետև մենք երգում ենք ժամանցային երգեր, և մեր արվեստն անցողիկ է, իսկ նրանցը մնայուն է, քանի որ ազգագրական է և ազգային»:

Համերգային արշավի ժամանակ երգչուհին ոչ միայն ներկայացրել է իր հիթ դարձած երգերը, այլև կատարել է ժողովրդական երգեր։ «Որպեսզի չառանձնանամ համերգային թեմատիկայից, հանդիսատեսի համար կատարեցի ժողովրդական երգ,- նշեց Լիլուն,- դա անակնկալ եղավ բոլորի համար: «Մամ ջան, մամ ջան» երգն էի կատարել, և պատկերացրեք՝ բոլորի մոտ մեծ արձագանք ստացավ այդ երգը, քանի որ ոչ ոք իսկապես չէր պատկերացնում, որ ես կկատարեմ ժողովրդական երգ»:
Երգչուհուց հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք միտք ունի ժողովրդական երգ ներկայացնել։ Նա պատասխանեց, որ շատ-շատ են իրեն դրա մասին ասում, պարզապես ժողովրդական երգ ներկայացնելու համար պետք է լավ մտածել, որ սխալ ընտրություն չլինի: «Ես այդպիսի երգ կատարեցի համերգի ընթացքում, և արձագանքները շատ լավն էին,-ասաց Լիլուն,- բայց ամեն ինչ ժամանակը ցույց կտա: Իհարկե, ոչինչ չեմ բացառում, գուցե ես այն անեմ իմ մեկնաբանությամբ»:

Երգչուհին համերգային արշավի ժամանակ երգելուց բացի նաև վարել է համերգը, և հանդիսավարի պաշտոնում առաջին անգամ չէ, որ ներկայանում էր։ «Վարել էի միջոցառումներ մի քանի անգամ, բայց ոչ մեծ համերգների ընթացքում, դա էլ իր հետաքրքությունն ուներ»,- խոստովանեց նա:
Հետաքրքիր է, որ երբ երգիչ-երգչուհիները հայտարարում են, որ մեկնում են շրջագայության, պարզվում է, որ համերգներն անցել են ոչ թե դահլիճներում, այլ ռեստորանային համալիրներում. «Մեր դեպքում այդպես չի եղել, նույնիսկ երբ իմ պրոդյուսերը խոսում էր կազմակերպիչների հետ, մեկ այլ մարդ առաջարկել էր երգել ռեստորանային համալիրում, բայց կազմակերպիչը մերժել էր՝ ասելով, որ երգերը պետք է վայելեն դահլիճում»:
Երգչուհին նշում է, որ դրսում արտիստին ավելի թանկ են գնահատում, և համերգի տոմսերն էլ թանկ էին վաճառվում. «Երբ գները համեմատում էինք ռուսական արտիստների համերգների գների հետ, ստացվում էր, որ նրանց չենք զիջում: Բնական է, որ այնտեղ ապրելակերպն էլ է ուրիշ, ստացած աշխատավարձն էլ, դրա համար էլ տոմսերն այդքան թանկ էին»:

Լիլուն հիմա իր հայտնիության գագաթնակետին է, և նրա ներկայացրած երգերն էլ այլ են. «Բնական է, դա տարիքի հետ է գալիս, գիտե՞ք՝ այն արտիստը, ով գլուխը կախ իր գործն է անում, ավելի է գնահատվում։ Ամենակարևորը՝ ես երբեք չեմ մտածում, որ ինչ-որ բան անեմ, որ դուր գամ հանդիսատեսին, ես անում եմ այն, ինչ դուր է գալիս ինձ: Ես սկսել եմ իմ երգերն էլ ինքս գրել: Երևի մի քիչ հասունացել եմ»,- եզրափակեց նա:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Հասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցումԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիԱյց Լոռու մարզի Ագարակ համայնք. արձանագրված խնդիրներ, սպասվող լուծումներ․ Նարեկ ԿարապետյանՆախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի. Իվետա ՏոնոյանՔաղբանտարկյալների գործերով մի առանձնահատկություն էլ կա, որը շատ քիչ է քննարկվում. Աբրահամյան Եղանակը Հայաստանում Եթե Արգենտինան իրավունք ունի պահպանելու Մալվինասի վերաբերյալ իր սահմանադրական դիրքորոշումը, ապա ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի ԼՂ-ի մասով նույն իրավունքից. Օսկանյան Հայաստանում այս պահին չկա քաղաքականություն, այն փոխարինվել է բռնnւթյամբ, և սա Փաշինյանի ընտրությունն է, սակայն քաղաքական անտագոնիզմը քայքայում է հենց պետությունը. Աշոտյան Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ Իշխանությունը չի հարգում իր սեփական ժողովրդի ընտրությունն ու որոշումը. Արամ ՊետրոսյանՃանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»Եթե շարունակենք ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների, դրանից ոչինչ չենք շահի. Արեգ ՍավգուլյանԶինված մարդիկ չպետք է որոշեն մեր երկրում տնտեսության շրջանառությունը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն իր վախերը ծածկելու համար չեզոքացնում է քաղաքական գործիչներին. Աննա ԿոստանյանԱրդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք»․ Հրայր ԿամենդատյանԱռանց կայուն աշխատատեղերի և տրանսպորտի. ինչպե՞ս է ապրում Լոռու մարզի Ագարակ համայնքը․ Նարեկ Կարապետյան«Ազատություն». «ՄՕԿ-ը փորձում է լուծումներ գտնել ու պաշտպանել ՀԱՕԿ-ը» Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան «Քաղաքական էլիտա լինելը պահանջում է կազմակերպվածություն» հատված «Հայկական գործոն» պոդքաստից․ Ավետիք ՉալաբյանԽմիչք՝ տորֆային ճահիճների ջրով ու տորֆը բովելու միջոցով. «Փաստ»Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա Ավետիք Չալաբյանն այսօր բանտում է իր ազգային գաղափարների համար. Արմեն ՄանվելյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 հուլիսի). Ատոմային ռումբի առաջին հաջողված փորձարկումը. «Փաստ»Կշարունակվե՞ն «ռեյդերը» Հարավկովկասյան երկաթուղու վրա. «Փաստ»Գիտելիք և փորձ՝ հանուն էներգետիկայի ոլորտի զարգացման. վերապատրաստվել է 70 մասնագետ Արևային վահանակներ 10 րոպեում. Ֆիզիկոսները առաջընթաց են գրանցել պերովսկիտ-սիլիցիումային բջիջների արտադրության մեջ Նրանք ձգտում են վերահսկողություն հաստատել Հայաստանի նկատմամբ. «Փաստ»Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ»Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ»Մոսկվայում բողոքի ձայն են բարձրացրել ի պաշտպանություն Հայաստանի քաղբանտարկյալների. «Սփյուռքը չի լռելու» «Դավիթն արդարության և ազնվության հարցերում ոչ մի զիջում չուներ». Դավիթ Գիշյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Շիկահողի դիրքում. «Փաստ»«Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ»Ի՞նչպես է համակարգվելու հաշմանդամություն ունեցող մարդկանց համար կենտրոնների գործունեությունը. «Փաստ»Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ»«Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ»Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ»Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ»Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ»Կուռթանի բնակիչը` Ուժեղ Հայաստանի անդամների հետընտրական այցի մասինԿան մարդիկ, որոնց հանդիպելուց հետո երկար ժամանակ չես կարողանում ազատվել այն ջերմությունից, որ թողնում են հոգուդ մեջ․ Ռոզեթ Օստակարայան Քաղբանտարկյալնե՞ր, թե՞ ուշացած արդարադատություն. բանավեճԳագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Փաստաբանները փաստաթղթեր են հրապարակելՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին. հարցումՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները․ հարցումԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. հարցումԲնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան