Երևանում 2015-ին նորոգվել են 851 բնակելի շենքերի ջրթափ խողովակներ
ՀասարակությունԵրևանի քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համագործակցությամբ բազմաբնակարան բնակելի շենքերում իրականացվող աշխատանքների շրջանակում այս տարի նախատեսված 17 հազար 744 գծամետրի փոխարեն նորոգվել կամ նորերով է փոխարինվել 19 հազար 515 գծամետր ջրթափ խողովակ՝ ընդհանուր առմամբ ընդգրկելով 851 շենք:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությո ւնից, բազմաբնակարանների բնակիչները փաստում են, որ նոր խողովակների տեղադրումը կարևոր նշանակություն ունի ոչ միայն ջրահեռացման, այլև շենքի պահպանման տեսանկյունից: