Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է
ՀասարակությունՀանրապետության ամբողջ տարածքում դեկտեմբերի 7-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, առանց տեղումների եղանակ է: Գավառ-Մարտունի, Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածներում և Սևանի, Վայքի, Սիսիանի, Գորիսի,Վարդենյաց լեռնանցքի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: