Իշխան Զաքարյանը մասնակցում է եվրոպական և արաբական երկրների վերահսկիչ մարմինների գագաթնաժողովին
ՀասարակությունՔաթարի մայրաքաղաք Դոհայում դեկտեմբերի 7-ին մեկնարկել են եվրոպական և արաբական երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների 5-րդ համատեղ գագաթնաժողովի աշխատանքները, որոնց մասնակցում է նաև ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՎՊ մամուլի ծառայությունից, գագաթնաժողովի մեկնարկին բոլոր մասնակիցներին ողջունել են Քաթարի վարչապետ Ն.Գ. Շեյխ Աբդուլ բին Նասսար Ալ Թըիանին, Քաթարի բարձրագույն վերահսկիչ բյուրոյի նախագահ Ն. Գ. Շեյխ Բանդար Մոհամեդ Ալ Թըհանին, ինչպես նաև ԵՎՐՈՍԱԻ և ԱՐԱԲՈՍԱԻ կազմակերպությունների ղեկավարները:
Այս օրերին բոլոր վերահսկիչ մարմինների հիմնական ուշադրությունը հակաճգնաժամային ծրագրերի վերահսկողության հիմնահարցերն են: Գագաթնաժողովի աշխատանքները շարունակվելու են և կավարտվեն դեկտեմբերի 10-ին: