Օրվա բաղադրատոմսը. Նրբաբլիթով մինի ռուլետներ (լուսանկարներ)
LifestyleԲաղադրիչներ
ձու – 4 հատ
կաթ – 400գր
ալյուր – 160գր
պանիր հալված – 300գր(շերտերով)
սամիթ – 3-4 ճյուղ
մայոնեզ – 90 գր
խոզապուխտ – 300գր
աղ – մեկ պտղունց
Պատրաստման եղանակ
- Հարում ենք ձուն, աղն ու ալյուրը, ապա ավելացնում ենք կաթը ու կրկին հարում մինչև ստացվի միատարր զանգված:

- Պատրաստի խմորից թխում ենք նրբաբլիթներ ու շարում իրար վրա:

- Լվանում և կտրատում ենք սամիթը:
Նրբաբլիթի յուրաքանչյուր շերտի վրա քսում ենք մայոնեզը, շաղ ենք տալիս կտրատված սամիթը, վրան դնում ենք հալած պանրի շերտերը, ապա վրան դնում ենք խոզապուխտն ու փաթաթում ենք նրբաբլիթը ռուլետի ձևով:
- Պատրաստի նրբաբլիթը կտրատում ենք ռուլետի տեսքով և մատուցում:

Այս քանակության մթերքից ստացվում է 8 չափաբաժին: Հրաշալի նրբաբլիթով մինի ռուլետների միջուկը կարող եք փոփոխել ըստ նախասիրության:)