«Ես կես տարի առաջ ամուսնացել եմ». Ո՞վ է Արթուր Աբրահամի կինը. ֆոտո
LifestyleWedding.am-ը գրում է.
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը խոսել է իր անձնական կյանքի մասին` հայտնելով, որ կես տարի առաջ ամուսնացել է: Բռնցքամարտիկի ընտրյալի անունը Մերի է:
Աշխարհի չեմպիոնը հայտնել է, որ իր կինը դեռ ուսանող է, սովորում է ԵՊՀ-ում: Մերիի հետ ծանոթացել է ընդհանուր ընկերների միջոցով:
Ավելի վաղ, մամուլում լուրեր էին տարածվել, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկն ամուսնացել է հայուհու հետ, ով ՀՀ-ում բնակվում է Նոր Նորքում: Հարսանեկան արարողությունն առանց ավելորդ աղմուկի է անցկացվել՝ ընկերական շրջապատում, այդ պատճառով էլ տպավորություն է ստեղծվել, որ ամուսնությունը հույժ գաղտնի է պահվում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
