Ատամի պլոմբներն այլևս անհրաժեշտ չեն
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ճապոնացի գիտնական Կազուե Յամագաշին հեղափոխական հայտնագործություն է արել անձնական հիգիենայի ոլորտում:
Իր ստեղծած ատամի մածուկի միջոցով կարելի է արագ և անցավ լցնել ատամների մեջ եղած անցքերը և ճաքերը, ինչպես նաև վերականգնել ատամի էմալն առանց ատամնաբույժի օգնության, գրում է բրիտանական The Daily Telegraph-ը:
Իր բաղադրությունով այն նման է ատամի էմալին, և այն կարելի քսել միանգամից ատամի ճաքին:
Սկզբում նյութի պարունակության միջի թթուն թեթևակի լուծում է ճաքած էմալի մակերեսը: Երեք րոպե անց մածուկը բյուրեղանում է և արհեստական նյութը ամուր ներդրվում է բնական էմալի կառուցվածքի մեջ: Սա նաև շատ լավ հակաբակտերիալ միջոց է:
Ճապոնացի ատամնաբույժերի անցկացրած տեստերը ցույց են տալիս, որ այս մածուկով բուժած ատամն առողջից ոչինչով չի տարբերվում: Տարբերությունը նույնսիկ խոշորացույցի տակ չի երևում: