Երևանում ավարտվել են 2015թ. ծրագրով նախատեսված ասֆալտապատման աշխատանքները
ՀասարակությունԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտվել են 2015 թվականի ծրագրով նախատեսված կենտրոնական փողոցների և բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքները, ըստ անհրաժեշտության իրականացվում են փոսալցման և ճաքալցման աշխատանքներ: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել տվյալ աշխատանքների ընթացքը:
Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ կանաչապատման ձեռնարկություններն իրականացնում են ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների մաքրման աշխատանքները, շարունակվում է նաև ծառերի էտը: