Աթենքում կայացել է ոգեկոչման արարողություն ի հիշատակ հայերի, հույների եւ հրեաների ցեղասպանության
ՀասարակությունՀունահայ համայնքի նախաձեռնությամբ Նյու Զմյուռնիայում կայացել է «Ցեղասպանություններ 1915-1945թթ» խորագրով ոգեկոչման արարողություն` ի հիշատակ հայերի, պոնտոսի հույների եւ հրեաների ցեղասպանության զոհերի:
Միջոցառման կազմակերպիչներից «Արմենիկա» կազմակերպությունից ասացին, որ միջոցառման նպատակն է եղել մեկ ամբողջության մեջ ներկայացնել 20-րդ դարի ցեղասպանություններն ու այդ կերպ պայքարել ու կանխել այսօր մարդկության դեմ կատարվող հանցագործությունները: Միջոցառման ընթացքում նախ կայացել է գիտական քննարկում: Հայոց ցեղասպանության մասին հատվածում ներկայացվել են պատմական վկայություններ, ցուցադրություններ եւ ականատեսների վկայությունների մասին ընթերցումներ: Ցուցադրվել է նաեւ Ֆաթիհ Աքինի The cut ժապավենը: