Ի գիտություն կանանց. տղամարդիկ ի՞նչ են ակնկալում սեքսից տարբեր տարիքում (լուսանկարներ 18+)
LifestyleԵրիտասարդ տղամարդը զուգընկերուհուց էրոտիկ անակնկալներ է ակնկալում, նոր տեխնիկա ու հնարքներ:
30-ից 45 տարեկան տղամարդկանց կյանքում սեքսը դադարում է առաջին տեղում լինել: Առաջին տեղում են կյանքի արժեքներն ու նախապատվությունները: Նա գնահատում է ոչ միայն կարճ կիսաշրջազգեստ հագնելու, այլեւ գործնական կոստյումների եւ առհասարակ կյանքում ինչ-որ բանի հասնելու կարողությունը: Անկողնում նա արդեն սեփական ճաշակն ունի եւ նրա հետ կմնա այն կինը, ով կբացահայտի այդ ու կհամապատասխանի դրան: Այդ հասունության շրջան է, որը հանդիպում է 45 տարեկանին մոտ՝ ինտիմ բնույթի տարբեր խնդիրներով:

45 տարեկանից հետո սեռական ակտիվությունն աստիճանաբար մարում է: Սեքսի համար տղամարդը պետք է լրացուցիչ տրամադրվի, միջավայր ընտրի, գնահատի մերձեցման հաճույքը եւ այլն: Այդ շրջանում շատ կարեւոր է պահպանել տղամարդու սեռական առողջությունը եւ հետեւել, որ սեռական կյանքում երկար ընդմիջումներ չլինեն: Այդ շրջանի կարգախոսն է. սեքսի կանոնավորություն, բարենպաստ պայմաններում: Սիրեք ձեր տղամարդկանց, սովորեք հասկանալ, թե ինչ է նրանց հարկավոր եւ նրանք ձեզ նույն կերպ կփոխհատուցեն: