Կինը նկարում է` փսխելով թղթի վրա (լուսանկարներ, տեսանյութ)
LifestyleԼոնդոնի երիտասարդ բնակչուհին իր գործընկերներից տարբերվելու նոր մեթոդ է գտել: Միլլին սկսել է նկարել սեփական բերանով: Էքսցենտրիկ նկարչուհի Միլլի Բրաունը արհամարհում է նկարչության ավանդական ձևերը:

Իր աշխատանքներում Բրաունը տարբեր գույներով խառնած կաթ է օգտագործում, որը կուլ է տալիս: Կուլ տալուց հետո վերջինիս մոտ սրտխառնոց է առաջանում և նա փսխում է թղթի վրա:

27-ամյա Միլլիի խոսքերով` նկարելու մեթոդը չի վնասում իր առողջությանը: Միլին բուսակեր է և յուրաքանչյուր աշխատանքից հետո մեկ ամսով ընդմիջում է վերցնում: Իր յուրահատուկ էքսպերիմենտները Միլլին սկսել է դեռևս 2005 թվականից: