Բակո Սահակյանն այցելել է «Ազատ Արցախ» թերթի խմբագրության նոր գրասենյակ
ՀասարակությունԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 9-ին այցելել է «Ազատ Արցախ» հանրապետական թերթի խմբագրության նոր գրասենյակ, հանդիպել թերթի ղեկավար կազմի հետ, շրջել աշխատասենյակներում եւ ծանոթացել ավարտման փուլում գտնվող աշխատանքներին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը հույս է հայտնել, որ ժամանակակից չափանիշներին համապատասխան շենքային նոր պայմանները դրական ազդեցություն կունենան խմբագրության անձնակազմի աշխատանքների վրա՝ կարեւորելով «Ազատ Արցախ» թերթի դերակատարությունը հանրապետության կյանքում: