Աղջիկը տոնածառի լույսերը դրեց պլաստիկե շշի մեջ… արդյունքում ստացավ ամանորյա այս հրաշքը (լուսանկարներ)
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Բոլորը ձգտում են ստեղծել տոնական մթնոլորտ Նոր տարվա համար: Ձեզ ենք առաջարկում պլաստիկե շշից և տոնածառի լույսերից դեկորատիվ լապտեր պատրաստելու մի միտք:

Մանրուքներն են տոնական մթնոլորտ ստեղծում:
Ձեզ պետք կգան հետևյալ պարագաները
- Պլաստիկե դատարկ երկու լիտրանոց շիշ
- Տոնածառի լույսեր
- Պերգամենտ կամ էպիլյացիայի համար նախատեսված թուղթ
- Գունավոր թղթեր
- Դանակ (գրենական պիտույքներից)
- Կպչուն ժապավեն
Ուշադրություն: Նախքան լապտերի պատրաստելը, համոզվեք, որ տոնածառի լույսերն անվտանգ են, սարքին են:
Պատրաստման եղանակը
1 Կտրեք շշի վերևի հատվածը

2 Շշի ներքևի հատվածում դանակով անցք բացեք, և այնտեղից դուրս հանեք գլխիկն և լարի մի մասը:

3 Դրեք տոնածառի լույսերը շշի մեջ:

4 Թղթից ուղղանկյուն կտրեք և փաթաթեք այն շշին:

5 Ծայրերն ամրացրեք կպչուն ժապավենով:

6 Գունավոր թղթի վրա կտրեք ցանկացած տեսքի պատուհան:

7 Շիշը փաթաթեք նաև գունավոր թղթով և նորից ամրացրեք ծայրերը:

8 Տանը հարմար տեղ գտեք այս լապտերի համար, և վայելեք այն տոների ընթացքում: