Առաջին հայացքից սա սովորական առանձնատուն է. միայն տեսեք, թե ինչի է վերածվում նրա տանիքը գիշերը (լուսանկարներ)
LifestyleԱյսօրվա մեր պատմությունը ստիպում է հավատալ հրաշքներին:
12-ամյա Լեքսի Բրաունի մոտ բժիշկները սարկոմա էին ախտորոշել: Ուռուցքը տարածվել է աղջկա ամբողջ թոքերով մեկ, և հիմա աղջիկը գտնվում է Լոս Անջելեսի հատուկ երեխաների համար հիվանդանոցում:
Մի օր Լեքսին և իր մայրիկը որոշեցին ինչ-որ կերպ զվարճանալ: Նրանք մի երկտող գրեցին՝ իրենց պիցցա առաքելու խնդրանքով, և պակցրեցին այն հիվանդասենյակի պատուհանին:
Նշենք, որ հիվանդանոցի պատուհանները բացվում էին դեպի Սիգմա Ալֆա Էպսիլոն հիմնադրամի շտաբ. Դա հյուսիսային Ամերիկայի ամենահայտնի ուսանողական միաբանություններից մեկն է, հասարակական կազմակերպություն է: Այդ շարժման մասնակիցները որոշեցին աղջնակին ուրախացնել ոչ միայն պիցցայով, այլ նրա համար տոնական մեծ ծրագիր պատրաստեցին:
Կես ժամ անց, նրանք եկան աղջկա հիվանդասենյակ հսկայական վարդերի փնջով, խաղալիքներով և կիթառով սերենադներ էին երգում Լեկսիի պատվին: Տղաներն ուզում էին ուրախացնել աղջկան:
Այդ տեպքը դարձավ աղջկա և միաբանության տղաների ընկերության սկիզբը: Ուրախ տղաներն այժմ հաճախ են գալիս Լեքսիի մոտ և ուրախացնում նրան:
Ըստ ավանդույթի, տղաները զարդարում են իրենց շտաբը Սուրբ Ծննդյան տոներին: Այս անգամ տղաներն իրոք զարմացրեցին: Նրանք տանիքին կախել էն մանուշակագույն լույսեր (դա Լեքսիի սիրած գույնն է), գրել են Լեքսիի անունը, և ավելացրել են կարմիր սրտիկ՝ ի նշան իրենց մտերմության:
Այս կերպ տղաները Լեքսիի համար կախարդական են դարձրել Սուրբ Ծնունդին սպասելու ժամանակահատվածը:
Լեքսին անչափ ուրախ է ամեն երեկո իր սենյակից տեսնել այդ հիանալի պատկերը: Աղջկա մայրիկն անչափ շնորհակալ է Աստծուն՝ նման հիանալի ընկերների համար, նրանք հասցրել են ընտանիքի անդամներ դառնալ:
Նշենք նաև, որ տղաները գումար են հավաքում աղջկա հիվանդանոցի ծախսերը հոգալու համար:




