Վատ սնվելը և ֆիզիկական ցածր ակտիվությունը կարող են երիկամներում քարերի առաջացման պատճառ դառնալ
LifestyleԲրիտանացի բժիշկները հաղորդում են, որ երիկամային հիվանդությունները շատացել են: Նրանց գնահատականով՝ վերջին 7 տարիներին այցելուները 20%-ով ավելի շատ են սկսել հիվանդանոցներ դիմել գանգատվելով երիկամների քարերից:
Բհասկար Սոմանին և նրա գործընկերները՝ Սաութհեմփթոնի հիվանդանոցից, ուսումնասիրել են 220 հազար հիվանդների տվյալներ: Նրանք հայտնաբերել են կապ մետաբոլիկ սինդրոմի և երիկամների քարերի առաջացման միջև:
Մետաբոլիկ սինդրոմով մարդիկ ավելորդ քաշով են տառապում, և նաև ուրիշ լուրջ առողջական խնդիրներ ունեն՝ բարձր խոլեստերին, բարձր արյան ճնշում ու շաքարախտ: Հեղինակները նշում են, որ սնվելու և ֆիզիկական ակտիվության դերը երիկամային հիվանդությունների առաջացման հարցում հաճախ են թերագնահատում:
Գիտնականները նշում են, օրեկան 2-3 լիտր ջուր խմելը կարող է պակասեցնել քարերի առաջացման հավանականությունը: