Դեռեւս չկա պաշտոնական ծանուցում Պերմյակովի գործով դատական նիստի օրվա կապակցությամբ
ՀասարակությունՌուս զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատական առաջին նիստի կայացման օրը դեռեւս հայտնի չէ:
Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանն ասաց, որ իրենք պաշտոնական որեւէ ծանուցում չեն ստացել եւ անհայտ է նիստի անցկացման օրը: «Մամուլով կարդացել եմ, որ նշել են դատական նիստի օրը, սակայն ե ս դեռեւս պաշտոնական ծանուցում այդ կապակցությամբ չեմ ստացել»,- ասաց Սարգսյանը: