Սանկտ Պետերբուրգի սիմֆոնիկ նվագախումբը հանդես է եկել Ցեղասպանության տարելիցին նվիրված համերգով
ՀասարակությունՍանկտ Պետերբուրգի Սմոլնի տաճարում դեկտեմբերի 7-ին կայացել է Սանկտ Պետերբուրգի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի համերգը` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, երեկոյին ներկա են եղել Լենինգրադի մարզի փոխնահանգապետ Սերգեյ Պերմինովը, Լենինգրադի մարզի արտաքին կապերի կոմիտեի նախագահ Անդրեյ Մինինը, Սանկտ Պետերբուրգի կառավարության արտաքին կապերի կոմիտեի նախագահի պաշտոնակատար Սերգեյ Մարկովը, Սանկտ Պետերբուրգում հավատարմագրված գլխավոր հյուպատոսներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Համերգից առաջ հանդես գալով բացման խոսքով` Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը դատապարտել է Թուրքիայի իշխանությունների ժխտողական քաղաքականությունը և շեշտել, որ նմանօրինակ հանցագործություններն ազգի, մարդկության դեմ պետք է ժամանակին իրենց արժանի գնահատականը ստանան բոլոր քաղաքակիրթ ազգերի կողմից, որպեսզի ապագայում կանխարգելվի նման ոճրագործությունների կրկնությունը:
Երեկոյի ընթացքում ընթերցվել են նաև Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենտոյի և Լենինգրադի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյի ուղերձները հայ ժողովրդին:
Սիմֆոնիկ նվագախումբը կատարել է Ավետ Տերտերյանի «Սիմֆոնիա թիվ 6» և Սոֆյա Միքայելյանի «Սրտի խորքից» ստեղծագործությունները: