Վերլուծում ենք Շուշաննա Թովմասյանի ոճը (լուսանկարներ)
LifestyleՇուշաննան իր հագուկապով լավագույնս «քարոզում» է այն, ինչ այս տարիքի աղջիկները պետք է կրեն. երիտասարդական, գունեղ, թեթեւ եւ, կարեւորը, իր տարիքին համապատասխան հագուստ:
Ի տարբերություն իր տարիքի ճանաչված շատ այլ հայտնիների՝ Շուշաննա Թովմասյանը չի ընդօրինակում նորաձեւության արհեստական եւ շաբլոն միտումները` հաստացրած հոնքեր, միաժամանակ մի քանի երանգի վարսեր, աբստրակտ կտրվածքներ կամ սանրվածքներ, ուռացրած շրթունքներ, գերերկար եղունգներ եւ այլն: Շուշաննայի ոճը, ինչ-որ տեղ, նաեւ համեստ եւ ռոմանտիկ աղջկա ոճ է:







