Համաշխարհային բանկը 50 մլն դոլար կհատկացնի Հայաստանին
ՏնտեսությունՀամաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը որոշել է 50 մլն դոլար փոխառություն հատկացնել Հայաստանին: Ինչպես տեղեկացրին Համաշխարհային բանկի լրատվական ծառայությունից, միջոցները կուղղորդվեն լայն շրջանակի բարեփոխումների, որոնք նպատակամղված են երկրում ֆիսկալ, սոցիալական եւ բնապահպանական կայո ւնության ամրապնդմանը, ինչպես նաեւ նրա արտադրանքի մրցունակության բարձրացմանը:
Այս հատկացումը երրորդն է այն փոխառությունների շարքում, որոնք, ընդհանուր առմամբ, կոչված են օժանդակելու աշխատատեղեր ստեղծելու Հայաստանի կառավարության ռազմավարական նպատակին, որը երկրի գլխավոր մարտահրավերն է: