Քանյե Ուեսթը որդու ծննդյան կապակցությամբ Քիմ Քարդաշյանին ադամանդե մանյակ ու ապարանջան է նվիրել
LifestyleNews.am-ը գրում է.
Ինչպես եւ ակնկալվում էր, համաշխարհային մամուլի հիմնական թեման է մնում Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի որդու ծնունդը, որին անվանակոչե են Սեյնթ, ինչը նշանակում է «սուրբ»:

Քանյե Ուեսթն արդեն կնոջը հիվանդանոցից տուն է բերել, իսկ Քիմ Քարդաշյանի մայրը՝ Քրիս Ջենենրը Entertainment Tonight -ին որոշ մանրամասներ է պատմել:
«Ծանր ծննդաբերություն էր, բայց կեցցե Քիմը, որ հաղթահարեց: Սեյնթը Նորթին է նման, ասես երկվորյակներ լինեն, պարզապես մի քիչ փոքր է ու նիհար: Ինչ հրաշալի է, որ նրանք հիմա տանն են, ու մենք կարող ենք նրանց անընդհատ տեսնել »,- նշել է Քրիսը:

UsWeekly–ն նշում է, որ Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանին ադամանդե մանյակ է նվիրել որդու ծննդյան կապակցությամբ:
Նաեւ նշում են, որ ծննդաբերությունից անմիջապես հետո Քանյեն Քիմին հենց հիվանդանոցում նվիրել է մի քանի տասնյակ թանկարժեք ապարանջաններ՝ Cartier ոսկերչական ապրանքանիշից։