«Ժողովուրդ». «Միջադեպ խաղատանը. իրավիճակը հանդարտեցրել է Ծառուկյանի անվտանգության պետը»
Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրիլա» խաղատանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հաճախորդներից մեկին զայրացրել է այն փաստը, որ խաղատան սարքը ժամեր շարունակ խաբել է իրեն: Երբ վերջինս դժգոհել է՝ բացատրելով, որ ճիշտ է կատարում քայլերը, սակայն սարքը խաբում և «կուլ է տալիս» խաղադրույքները, աշխատակիցներն ասել են, թե նման բան հնարավոր չէ:
Այս հավաստիացումները չեն հանգստացրել առայժմ թերթին անհայտ քաղաքացուն, ով զանգահարել է իր ընկերներին և խնդրել շտապ գնալ խաղատուն: Վերջիններս էլ զինվել են ու «լցվել» «Շանգրիլա»-ի բակ:
Հյուրերի և աշխատակիցների խոսակցությունները սկսել են թեժանալ, որի հետևանքներց վախեցած աշխատակիցները ստիպված են եղել զանգահարել Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանին, որպեսզի վերջինս հանդարտեցնի լարվածությունը:
Նրան հաջողվել է խնդիրը հարթել առանց կրակոցների: Ամենայն հավանականությամբ, քաղաքացու գումարը ետ են վերադարձրել;
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: