Դիրաբեքիրի Սուր գավառում հանվել է փողոց դուրս գալու արգելքը
ՀասարակությունԴիրաբեքիրի Սուր գավառում տեղական իշխանությունները հայտարարել են, որ դադարեցնում են փողոց դուրս գալու արգելքը, որը շարունակվում էր արդեն 9-ը օր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Արգելքի հայտարարումից ի վեր Սուրում բախումներ էին տեղի ունենում քուրդ զինյալների և ոստիկանների միջև, ինչի հետևանքով գրանցվել են զոհեր: Այրվել է 4 դպրոց և շատ պատմական շինություններ, այդ թվում Քուրշունլու մզկիթը: