«Եվրատեսիլ 2016» –ում Ռուսաստանին կներկայացնի Սերգեյ Լազարեւը
Lifestyle«Եվրատեսիլ 2016»-ում Ռուսաստանին կներկայացնի Սերգեյ Լազարեւը, հայտնում է Super-ը:
«Ես կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի առավելագույնս արժանավայել ներկայացնեմ մեր երկիրը այս մրցույթում»,- ասել է երգիչը։
Մոսկվայում в Crocus City Hall –ում «Ռուսական ազգային երաժշտական մրցանակաբաշխության» ընթացքում իր շնորհակալական խոսքում երգիչն ասել է, որ երջանիկ է լինել մրցույթում։ Լազարեւը նաեւ նշել է, որ որ տվյալ որոշումը կայացրել է Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության խորհուրդը:
Հիշեցնենք, որ հաջորդ «Եվրատեսիլը» կկայանա մայիսին Սթոքհոլմում։ Մրցույթն այս տարի Շվեդիայում անցկացնելու իրավունքը ապահովել էր երգիչ Մոնս Սելմերլեւը, հաղթելով անցած տարվա Եվրատեսիլում իր Heroes երգով: Ի դեպ, 201-ին. երգի մրցույթը Եվրատեսիլը կարող է ամենադժվարը դառնալ մասնակիցների համար՝ մրցույթի պատմության մեջ առաջին անգամ «Եվրատեսիլին» մասնակցելու են ռեկորդային քանակության 43երկրներ: