Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է գողության 7 դեպք
ՀասարակությունՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 7 պատահարի հետևանքով 2 մարդ է զոհվել, 13-ն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, դեկտեմբերի 10-11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 3-ը։ Բացահայտվել է գողության 7, խարդախության 3, մաքսանենգության 3, շորթման, խուլիգանության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք: