Ջասթին Բիբերի հիասքանչ անծանոթուհին՝ ժամում երեք եվրոյով աշխատող 17-ամյա դայակ է
LifestyleNews.am-ը գրում է.
Արդեն երկու օր է աշխարհիկ խրոնիկաները քննարկում են այն նորությունը, որ Ջասթին Բիբերը սիրահարվել է մի անծանոթ աղջկա, որի լուսանկարը տեսել էր սոցցանցում: Կանադացի երգչի երկրպագուները արագ գտել են այդ աղջկան ու պարզել, որ նրա անունը Սինդի Քիմբերլի է:

Ինչպես գրում է Daily Mail-ը, երեկ երեկոյան նաեւ որոշ մանրամասներ են հայտնի դարձել այդ աղջկա մասին: Սինդին 17 տարեկան է, ապրում է Ալիքանթե նահանգի մի փոքրիկ իսպանական քաղաքում՝ Դենիայում:
Սինդին ուսանողուհի է, իսկ ազատ ժամանակ փող է վաստակում, որպես դայակ: Իր ծառայությունների համար նա ժամում երեք եվրո է վերցնում:

«Ես կարող եմ գնումներ անել կամ օգնել, որ երեխան տնային առաջադրանքները կատարի»,- գրված է Քիմբերլիի հարցաթերթիկում՝ աշխատանքի որոնման կայքում: Սինդին շատ աշխատասեր է . ըստ նրա պրոֆայլի՝ նա պատրաստ է աշխատել հանգստյան օրերին, երեկոյան ժամերին ու կարող ե միաժամանակ երկու երեխայի խնամել:

2013 թ. Սինդին (ի դեպ Քիմբերլին իսկական ազգանունը չէ, այլ կեղծանուն է սոցցանցերում) օրենքի հետ խնդիրներ ուներ: Նա վարչական իրավախախտում էր արել՝ փողոցում ոգելից խմիչք էր խմել: Չնայած իսպանացի դեռահասների համար նման իրավախախտումները ըստ էության սովորական երեւույթ են:
