Երևանի քաղաքապետարանն արժանացել է «Ոսկե մրցանակ»-ի
ՀասարակությունԵրևանում մեկնարկած ԱՊՀ անդամ երկրների ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 48-րդ նիստի շրջանակներում երկու տասնյակ կազմակերպությունների թվում «Ոսկե մրցանակի» և համապատասխան դիպլոմի է արժանացել նաև Երևանի քաղաքապետարանը` ԱՊՀ անդամ երկրների ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի աշխատանքներին ակտիվ մասնակցելու համար:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Ոսկե մրցանակ»-ի և դիպլոմի է արժանացել նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն: Մրցանակակիրները որոշվել են «Համազգային վստահություն» խորհրդի տնտեսության տարբեր ոլորտների ուսումնասիրությունների և Ստանդարտների ազգային ինստիտուտի հետ համագործակցության արդյունքում: