Ռոբոտ-վիրաբույժը հաջողությամբ իր առաջին վիրահատությունն է կատարել
ՄիջազգայինDa Vinci Surgery Robot ռոբոտ-վիրաբույժն իր առաջին վիրահատությունն է կատարել: Նա առանց մարդու անմիջական մասնակցությամբ հեռացրել է հիվանդի լեղապարկը:
Ռոբոտը դիտարկման 3D համակարգ ունի, ճկուն «ձեռքեր» եւ կառավարման վահանակ, որի օգնությամբ բժիշկը կարող է անհապաղ իր ձեռքը վերցնել իրավիճակի կառավարումը, եթե վիրահատության ընթացքում ինչ-որ բան այն չլինի:
Ըստ ZN-ի, կամավորի անունը, ում լեղապարկը հեռացրել են, չի հաղորդվում: Ապահովագրության համար վիրահատությանը ներկա է եղել նաեւ իրական վիրաբույժ, որը պետք է ռոբոտին փոխարիներ, եթե որեւէ բան այնպես չընթանար: Սակայն մարդկային միջամտության կարիք վիրահատության ընթացքում չի եղել:
Հավելենք, որ նման ռոբոտն արժե 4.9 մլն դոլար: