Կիեւում ուկրաինահայերի մշակույթին եւ պատմությանը նվիրված գիտաժողով է կայացել
ՀասարակությունՈւկրաինայի հայերի միության նախաձեռնությամբ Կիեւում կայացել է ուկրաինահայերի կյանքին, գործունեությանն ու պատմությանը նվիրված գիտաժողով: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ուկրաինական «Անալիտիկա» կայքից, քննարկմանը մասնակցել են համայնքի ներկայացուցիչներ, հայտնի լրագրողներ ու ուկրաինացի պատմաբաններ:
Նրանք անդրադարձել են ուկրաինահայերի պատմությանը մի քանի բնորոշ գծերով: Նախ ներկայացվել է համայնքի դերակատարությունը երկրի կյանքում, հայկական մշակույթի եւ գրականության ներկայությունը, ինչպես նաեւ հայկական ճարտարապետական կոթողների նշանակությունը Ուկրաինայի բազմաթիվ քաղաքներում: