Հանրապետության մի շարք ճանապարհներ պատված են մերկասառույցով
ՀասարակությունՀանրապետության ամբողջ տարածքում դեկտեմբերի 11-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, առանց տեղումների եղանակ է: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, Դիլիջան-Վանաձոր, Վայք-Սարավան, Սիսիանի տարածաշրջանի Զանգեր-Գոր այք (168-176 կմ), Գորիս-Շուռնուխ-Կապան ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: