Երևան, 11.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Արամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ «TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան Դումիկյան «Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր Ավետիսյան Պետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզում


Հանրաքվեին գումար բաժանելու տեսանյութի հիման վրա հարուցվել է քրեական գործ. Կոստանյան

Հասարակություն

 ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված խախտումների հիման վրա հարուցված 14 քրեական գործով այս պահին կա մեկ մեղադրյալ և մեկ կասկածյալ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Քրեական գործերից մեկը հարուցվել է մինչև հանրաքվեի քվեարկությունը, իսկ մնացած քրգործերը քվեարկության օրվա ընթացքում արձանագրված խախտումների հիման վրա են կազմվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` կալանավորված անձն էլ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հաղորդած խախտման գործող անձն է. հանձնաժողովի անդամը` Երեւանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակից Զավեն Միրիջանյանը, ով փորձել էր հանձնաժողովի մեկ այլ անդամի` կաշառք առաջարկելու միջոցով շեղել իր պարտականություններից:

Գևորգ Կոստանյանը տեղեկացրեց, որ քրգործերից մեկը հարուցվել է երթուղային տաքսու մեջ 10 հազար դրամ բաժանելու տեսանյութի հիման վրա: Նրա խոսքով` տեսանյութի առկայության պարագայում որպես կանոն անմիջապես հարուցվում է քրեական գործ, քանի որ դրանք հանցագործության մասին առերևույթ փաստական հիմք են պարունակում: «Տեսանյութերով զուգորդված հաղորդումներին մենք արդեն ավելի օպերատիվ արձագանքելու հնարավորություն ունենք»,-ասաց գլխավոր դատախազը:

Հաջորդ քրեական գործն էլ հարուցվել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանի աշխատանքային գործունեությունը խոչընդոտելու առիթով` հրապարակված տեսանյութի հիման վրա, որում երևում է, թե ինչպես մի երիտասարդ ցանկանում է նրա ձեռքից խլել տեսախցիկը, իսկ մեկ այլ կին էլ խոչընդոտում է լրագրողի ազատ տեղաշարժը` խոչընդոտելով լրագրողի պարտականությունների կատարմանը:

Անդրադառնալով լրագրողի այն հարցին, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարություն է արել, թե ներկայացված տեսանյութերի մի մասը մոնտաժված է, արդյոք պարզվել է՝ տեսանյութերը մոնտաժված են եղել, թե ոչ, Գևորգ Կոստանյանը նշեց, որ չի լսել նման հայտարարություն վարչապետից: «Այս կամ այն տեսանյութի մոնտաժված լինել կամ չլինելու մասին հետևություններ հնարավոր է անել բացառապես համապատասխան փորձաքննությունների արդյունքում»,-ավելացրեց գլխավոր դատախազը:

Գլխավոր դատախազություն ստացված հաղորդումներից 16-ը վերաբերել են լրագրողի գործունեությունը խոչընդոտելու դեպքերին:

ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված խախտումների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազություն ստացվել է 461 հաղորդում, որից 189-ի մասով այս պահի դրությամբ քրգործի հարցումը մերժելու որոշում է կայացվել, իսկ 14-ով քրեական գործ է հարուցվել:

Նշված հաղորդումներն իրենց բնույթով եղել են. լցոնում` 25, քվեարկության գաղտնիության խախտում` 11, քվեարկության արդյունքների կեղծում` 13, հանձնաժողովի անդամի գործողությունները խոչընդոտել` 13, լրագրողի գործունեությունը խոչընդոտել` 16,  դիտորդի գործունեությանը խոչընդոտել` 59, վստահված անձանց գործունեությանը խոչընդոտել` 14, հանձնաժողովի անդամի նկատմամբ բռնություն` 1, քվեարկության գործընթացին մասնակցած անձանց նկատմամբ բռնություն` 7, չկնքված քվերաթերթիկ` 2, կնիքի կորուստ` 2, այլ բնույթի ընտրախախտումներ` 190:

 

«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ ԿարապետյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԻնչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանը Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Իշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ Պետրոսյան«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ»Արթուր Պողոսյանը վատ դաշտ է մտել․ ՔԿ-ի հաղորդագրության շուրջ նոր հարցեր են առաջացել «33%–ի կանոնը» արևային վահանակների համար. Ի՞նչ է դա և ինչո՞ւ է կարևոր հետևել դրան 30 քմ տարածք նվազեցում մեկ թոշակառուի գույքահարկից. Հրայր ԿամենդատյանՔիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըՆավթի գները աճել ենԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունի