Օրվա բաղադրատոմս. Դոնդող «Սիրահար սրտեր»
LifestyleԲաղադրությունը՝
Թթվասեր-1 բաժակ (12 ճաշի գդալ)
Հյութ (բալի կամ այլ հատապտղի) – 1 բաժակ
Շաքարավազ-ըստ ճաշակի
Դոնդող- 2 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը՝
Դոնդողի վրա ջուր լցնել և դնել դանդաղ կրակի վրա: Շաքարավազը թթվասերով հարել: Դոնդողի կեսը լցնել թթվասերի զանգվածի մեջ, կրակի վրայից հանել:



Սրտաձև ֆորմաների մեջ լցնել թթվասերի զանգվածը և դնել սառնարանի մեջ:

Հյութը շաքարավազով խառնել և դնել կրակի վրա, ընթացքում ավելացնել մնացած դոնդողը, խառնել և թողնել սառի:


Սառնարանից հանել թթվասերի զանգվածը և հյութի զանգվածը լցնել վրան: Կրկին դնել սառնարան: