Լոս Անջելեսում Ցեղասպանության տարելիցին նվիրված նռնենիներ կտնկվեն
ՀասարակությունԼոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրեգորյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 12-ին Հյուսիսային Հոլիվուդի զբոսայգում տեղի կունենա ծառատունկ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, ծառատունկի շրջանակում կտնկվեն 100 նոր ծառեր, որոնք կփոխարինեն այգում վերջին շրջանում հիվանդություններից ու չորությունից վնասված ծառերին:
Միաժամանակ կտնկվեն նաև 15 նռնենիներ, որոնք կհիշատակեն ու կոգեկոչեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: