Էդմոն Մարուքյանն ընտրվեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ
Հասարակություն«Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարում ընտրվեցին խորհրդի անդամները, խորհրդի նախագահ ընտրվեց կուսակցության հիմնադիր, ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով իր ամփոփիչ խոսքում շնորհակալություն հայտնեց վստահության համար:
«Շնորհակալ եմ, որ դուք մեզ հետ եք: Միասին սկսում ենք քայլերթը դեպի լուսավոր Հայաստան, որտեղ գործում է պատժի անխուսափելիության մեխանիզմը, որտեղ կան հակակշռների մեխանիզմներ եւ երկիրն առաջ տանելու մի շարք այլ մեթոդներ: Եկեք այսօրվանից տարածենք եւ կյանքի կոչենք «Լուսավոր Հայաստանի» գաղափարները: Շնորհակալություն»,- ասաց նա:
Սոսե Չանդոյան